News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային վերահսկողության շրջանակներում արգելել է Հնդկաստանից Rajdhani ընկերության արտադրության դեղին սիսեռի, Rajdhani SELECT ընկերության արտադրության ռաֆինացված, մանր աղացած ցորենի սպիտակ ալյուրի եւ սպիտակաձավարի, ինչպես նաեւ AASHIRVAAD ընկերության արտադրության ցորենի թեփով ալյուրի ներմուծումը Հայաստան:

Ընդհանուր 800 կգ քաշով նշված խմբաքանակների պիտանիության ժամկետները լրանում են ս.թ. օգոստոս ամսվա վերջին:

Բեռի ներմուծումն արգելվել է՝ համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, որով արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել սննդամթերք, եթե ընդհանուր պիտանիության ժամկետի լրանալուն մնացել է 30 օրից քիչ կամ առավելագույնը 120 օր պիտանիության ժամկետ ունեցող ապրանքատեսակների դեպքում՝ մեկ քառորդից պակաս ժամկետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ