News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Նորթ Անդովար քաղաքում սեպտեմբերի 20-ին «Հայաստանի պատմությունը երաժշտության միջոցով» խորագիրը կրող հիշատակի միջոցառում տեղի կունենա։ Այս մասին գրում է The Armenian Mirror-Spectator-ը։

Միջոցառումը կընթանա Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տեղական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի մեխը երիտասարդ վիրտուոզ ջութակահար Հայկարամ Հովսեփյանն է, ում դաշնամուրի վրա կնվագակցի նրա մայրը՝ Անին։ Կհնչեն հանրահայտ եւ դասական ստեղծագործություններ։ Գլխավոր զեկուցողը կլինի Վուսթերի պետական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հենրի Թերիոն։

Դպրոցական ռեֆերատների մրցույթի հաղթողները կկարդան իրենց աշխատանքները։ Նրանց հանձնարարվել էր ուսումնասիրել, թե ինչ է նշանակում նրանց համար Ցեղասպանության 100-ամյակը։ Միջոցառման ժամանակ կհանձնվեն դրամական պարգեւներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ