News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վրաստանի Մառնեուլիի քաղաքապետարանի Ցերակվա գյուղում օգոստոսի 27-29-ին ընթանում է «One Caucasus» միջազգային փառատոնը,որի նպատակն է ստեղծել տարածք Կովկասի երիտասարդների հանդիպումների համար: Այս մասին հայտնում է փառատոնի էջը «Facebook”-ում:

Երեք օրվա ընթացքում գլխավոր բեմում ելույթ կունենան միջազգային նոր երաժշտական խմբեր: Ծրագրված են Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Լեհաստանի, Սենեգալի երաժիշտների ելույթները: Հայաստանից նշված է “Բամբիռ” խումբը: Բացի դրանից փառատոնի շրջանակում կանցնեն տարբեր ինտերդիսցիպլինար միջոցառումներ:

Նախագիծը ֆինանսավորում է Մառնեուլիի քաղաքապետարանը՝ Լեհաստանի հանրապետության մշակույթի ու ազգային ժառանգության նախարարության հետ համատեղ:

Նշենք, որ Մառնեուլի շրջանը Վրաստանի՝ ամենաբազմազգ շրջանն է, որտեղ ապրում են հայկական, ադրբեջանական, վրացական եւ հունական համայնքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ