News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ֆենիքս քաղաքում բնակվող ընտանեկան զույգը իր սեփական խոհանոցի պատի մեջ պատահաբար հայտնաբերել է գաղտնի պահարան, որի մեջ փող էր պահված: Գյուտի մասին զույգը հայտնել է սոցցանցերում:

Սեյֆը հայտնաբերվել է խոհանոցի վերանորոգման ժամանակ: Տանտերերը նույնիսկ չէին էլ կասկածում դրա գոյության մասին: Պահարանի ներսում փող էր՝ 51 հազար դոլարից քիչ ավելին: Հիմնականում հարյուրդոլարանոց թղթադրամներով: Այնտեղ կար նաեւ 1960 թ. թողարկված մեկ շիշ բուրբոն եւ Ֆրից Շումախերի՝ 1977 թ. հրատարակված «Ուղեցույց մոլորվածների համար» գիրքը, որի մեջ Արիզոնայի քարտեզի տեսքով էջադիր կար, հայտնում է Mirror-ը:

Զույգը նաեւ պահարանում գտել է մի անծանոթ տղամարդու լուսանկար: Լուսանկարի հակառակ կողմում գրություն կար .«Ալան, ես մի գիրք ունեմ, որը դուք պետք է կարդաք: Ես ընդգծել եմ մի քանի կարեւոր պարբերություններ: Ձեր բարեկամ՝ Վինսենթ»:

Դատելով սոցցանցերում տեղակայված հաղորդագրություններից, գրում է «Ռոսիյսկայա գազետա» թերթը, զույգը մտադիր է գտնել խորհրդավոր Ալանին ու նրան վերադարձնել փողն ու գիրքը: Իսկ բուրբոնը նրանք որոշել են իրենց պահել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ