News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին սպառնացել է ամբողջությամբ լուծարել տեղի ոստիկանությունը՝ այն  «քրեական սինդիկատ» կոչելով:

«Երեկ հովանավորելու դիմաց կաշառք ստանալիս հանցանքի վայրում ձերբակալվել է Օդեսայի ոստիկանության ղեկավարը: Հաստատվել է այն, ինչ ես միշտ պնդում էի. Օդեսայի ոստիկանությունը քրեական սինդիկատ է: Իմ կարծիքով նրանց պետք է ամբողջությամբ լուծարել եւ նոր եղանակով կազմակերպել», - գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում:

Նա ընդգծել է. «Այս պահին Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հետ ՆԳՆ-ի ներսում հատուկ ստորաբաժանում կստեղծենք, որի աշխատակիցներին շատ խնամքով կընտրենք, եւ դա կզբաղվի շրջանային ադմինիստրացիայում եւ օրինապահ կառույցներում կաշառակերության դեմ պայքարով»,- հաղորդում  է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Օգոստոսի 27-ի երեկոյան Ուկրաինայի ՆԳՆ Օդեսայի քաղաքային վարչության ղեկավար Օլեգ Մակուխան ձերբակալվել էր   20 հազար դոլար կաշառք ստանալիս, որը նրան հանձնվում էր կորպորատիվ հակամարտության լուծմանն աջակցելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ