News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերին Նյու յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ռուսական պատվիրակությունը կգլխավորի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկությունների պաշտոնական պորտալում:

Պատվիրակության կազմում նաեւ Դաշնության խորհրդի՝ միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեվն է,  Ռուսաստանի արտգործնարար Սերգեյ Լավրովը, Պետդումայի՝ միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Արտգործնախարարի տեղակալ Գենադի Գատիլովը, ԱՄՆ –ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակը:

Ինչպես նշում է Slon-ը, Պուշկովի անունը ընդգրկված է ԱՄՆ պատժամիջոցային ցուցակում:

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70 –րդ նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին ու կավարտի իր աշխատանքը հոկտեմբերի 6-ին: ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը հայտնել է այն մասին,  որ Ռուսաստանի նախագահը պետք է առնվազն երկու անգամ ելույթ ունենա նստաշրջանում՝ սեպտեմբերի 27-ին ու 28-ին:

Ռուսաստանի արտգործնախարարությունում եւ ԱՄՆ պետդեպարտամենտում չեն բացառել ՝ Գլխավոր վեհաժողովի շրջանակում Պուտինի եւ Օբամայի հանդիպման հավանականությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
Ամենաշատ