News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվրոպական տիեզերական գործակալության մասնագետները թեյի սունկ են ուղարկել տիեզերք։ Սունկն արդեն մեծ ժողովրդականություն է վայելում առողջ կենսակերպի կողմնակիցների մոտ։ Expose նախագծի շրջանակներում մասնագետները կուսումնասիրեն տիեզերական միջավայրում բազմաբջիջ օրգանիզմների կենդանի մնալու հնարավորությունը։

Գիտնականները թեյի սնկի մարմինը ձեւավորող մանրէներն ու սնկերը տեղադրել են Միջազգային տիեզերական կայանի արտաքին մակերեսին։ Այնտեղ դրանք կմնան 18 ամիս, գրում է Space.com-ը։

Ավելի վաղ Երկիր մոլորակի վրա անցկացված փորձարկումները ցույց էին տվել, որ թեյի սունկն ի վիճակի է անբարենպաստ պայմաններում պաշտպանել իրեն՝ ցելյուլոզի հիման վրա կառուցվածքներ ձեւավորելով։ Այսպիսով՝ միկրոօրգանիզմները կարող են դիմակայել բարձր ջերմաստիճանին եւ ռադիացիային։

Գիտնականները հույս ունեն, որ այս փորձը կօգնի Երկիր մոլորակի սահմաններից դուրս կյանք հայտնաբերել։

Expose-R2 կոնտեյները Միջազգային տիեզերական կայան էր ուղարկվել դեռ անցյալ տարի, սակայն ծրագիրը կավարտվի միայն 2016թ., երբ կոնտեյները կվերադառնա Երկիր, եւ հնարավոր կլինի ստանալ արդյունքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ