News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը մտել է այն 33 երկրի ցուցակի մեջ, որոնք մոտ 2040 թվին ջրի պակաս կունենան: Այդ մասին են վկայում Համաշխարհային բնական ռեսուրսների ինստիտուտի  հետազոտությունները (World Resource Institute):

Հետազոտության համաձայն, հաջորդ մի քանի տասնյակ տարվա ընթացքում ամբողջ աշխարհով մեկ ջրի պահանջը կմեծանա՝ կապված երկրագնդի բնակչության արագ աճի հետ: Իսկ կլիմայի փոփոխման հետեւանքով շատ չորային տարածքներ ավելի չորային կդառնան, թաց շրջաններն էլ՝ ավելի թաց: 

Հայաստանը 22-րդ տեղում է՝ 4.6 ցուցանիշով այն դեպքում, երբ ջրի պակասի տեսանկյունից 5 ցուցանիշն ամենավտանգավորն է: 

Հարեւան երկրներից այդ ցուցակում են նաեւ Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան: 

Ամենամեծ վտանգը սպառնում է Բահրեյնին, Քուվեյթին, Կատարին, Սան-Մարինոյին, Սինգապուրին, ԱՄԷ-ին, Իսրայելին, Սաուդյան Արաբիային:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ