News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Ռուսաստանին խորհուրդ է տվել կամ համաձայնել պարտքի վերադարձման այն պայմաններին, որոնք մինչ այդ հստակեցվել են պարտատերերի կոմիտեի հետ կամ էլ Ուկրաինայի պարտքը պահանջել երկրի նախկին ղեկավարներից, որոնք այժմ Ռուսաստանում են:

«Կարող եմ նրանց հրապարակայնորեն խորհուրդ տալ. նրանք, ովքեր վերցրել են այդ փողը, Ռուսաստանի Դաշնությունում քաղաքական ապաստան են ստացել: Թող կանչեն այն ավազակներին, որոնց ապաստան են տվել եւ թող նրանցից վերցնեն փողը կամ էլ փողը վերադարձնեն այստեղ, եւ մենք մեծ հաճույքով դատ կկազմակերպենք յուրաքանչյուրի վերաբերյալ, ով միջոցներ է վերցրել ու թալանել Ուկրաինական պետությանը»,- հայտարարել է վարչապետը:

«Հերթական անգամ Ռուսաստանին կոչ եմ անում ընդունել մեր առաջարկները, որովհետեւ ավելի լավ առաջարկներ Ռուսաստանին չեն արվելու»,- ավելացրել է Յացենյուկը, փոխանցում է РБК Украина-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինան միջազգային պարտատերերի  հետ, որոնց մոտավորապես 19 միլիարդ դոլար է պարտք, նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել պարտքի մոտ 20%-ի դուրս գրման մասին:

Այս որոշումները մեկնաբանելով՝ Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի մասնակցի Ուկրաինայի պարտքի վերակազմավորմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ