News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունաստանի նախագահ Պավլոպուլոսը հայտարարել է երկրի խորհրդարանի լուծարման եւ սեպտեմբերի 20-ին խորհրդարանական  նոր ընտրություններ նշանակելու մասին:

«Խորհրդարանի լուծարման մասին հրամանագիրը ստորագրվել է: Ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին», — ասել է հույն բարձրաստիճան պաշտոնյան, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունական կառավարության ղեկավարի՝ Ալեքսիս Ցիպրասի հրաժարականից հետո Հունաստանի վարչապետի պարտականությունները ստանձնել է Գերագույն դատարանի ղեկավար Վասիլիկա Տանու-Խրիստոֆիլուն:

Ալեքսիս Ցիպրասի հրաժարականից հետո Հունաստանի ընդդիմադիր կուսակցություններին, Սահմանադրության համաձայն, առաջարկվել էր կառավարություն ձևավորել, բայց դա, ինչպես եւ ակնկալվում էր, նրանց չէր հաջողվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ