News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ֆինանսական համակարգը կփլուզվի, թե նավթի գինը հասնի 22.5 դոլարի՝ 1 բարելի դիմաց: Այսպիսին են Bloomberg գործակալության հարցման արդյունքները նավթի այն գնի մասին, որն ունակ կլինի կործանել Ռուսաստանի տնտեսությունը:

Նավթի՝ 40 դոլարից պակաս գնի դեպքում ՌԴ Կենտրոնական բանկն ու ռուսական կառավարությունը կսկսեն օգտագործել պահուստային միջոցները՝ կտրուկ անկման դեպքում ռուբլու փոխարժեքը պահպանելու համար:

Հարցման բազմաթիվ մասնակիցներ ենթադրում են, որ տնտեսական խնդիրների շուրջ ռուսական բնակչության հանդուրժողականությունն անսահման չէ, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը կարող է ընկնել՝ նավթի գինը 30 դոլարից ավելի պակաս լինելու հետեւանքով տնտեսական փլուզման արդյունքում (ինչպես կարծում է փորձագետների 63%-ը):

Ըստ NEWSru.com-ի, Bloomberg-ի կողմից հարցված փորձագետները նաեւ կարծում են, որ նավթի գների հետագա անկման պայմաններում, վճռական գործողությունների անցնելուց առաջ, ռուսական Կենտրոնական բանկը կարող է սպասել, մինչեւ ռուբլու փոխարժեքն ավելի շատ անկում ապրի:

Վերլուծաբանները նշում են 1 դոլարի դիմաց 80 ռուբլու փոխարժեքը, ինչից հետո կարգավորողը կսկսի վաճառել արտարժույթը՝ փոխարժեքը պահպանելու համար:

Բացի այդ, Bloomberg-ի հարցման մասնակից տնտեսագետները կարծում են, որ այս տարվա արդյունքներով Ռուսաստանի ՀՆԱ-ն 3.7%-ի անկում կգրանցի (մեկ ամիս առաջ նրանց 3.5%-անոց անկում էին կանխատեսում), իսկ 2016 թվականին՝ 0.5%-ի աճ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ