News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը վրդովված են կոմունալ ծառայությունների գործողություններից, որոնց արդյունքում մի քանի շուն է մահացել:

Ըստ haqqin.az-ի, շուն ունեցողները խորհուրդ են տալիս կենդանիներին զբոսանքի չտանել քաղաքի կենտրոնում տեղակայված զբոսայգիներում:

«Լաքին 1.2 տարեկան էր եւ մահացավ: Նա զոհվեց տխմարների անօրինականությունների պատճառով, որոնք զբոսայգիներում թույն են լցնում: Զբոսնում էր, հոտոտում խոտը: Դրանից ընդամենը երկու ժամ անց նա մահացավ, եւ թունավորման գործընթացը կանգնեցնել հնարավոր չէ»,- գրել է օգտատերերից Լեյլա Մամեդովը:

Շուն ունեցողների կարծիքով, սիզամարգերի թունավորման պատճառն այն է, որ կոմունալ ծառայություններին արգելել են կրակել շներին:

Մինչ այդ, մահացած կենդանիների տերերն արդեն բողոք են պատրաստում՝ ներկայացնելու բարձրագույն մարմիններին, պահանջելով դադարեցնել Բաքվի զբոսայգիների սիզամարգերի թունավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ