News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Brent ապրանքանիշի նավթի գինը գերազանցել է 49 դոլարը: Երեւանի ժամանակով 17:35-ին այդ նավթի համար տալիս էին 49,38 դոլար: Այդ մասին են վկայում լոնդոնյան  ICE բորսայի տվյալները, հաղորդում է Lenta.ru-ն:

Ընդ որում, օգոստոսի 28-ի առեւտրական նստաշրջանի ընթացքում հյուսիսծովյան նավթի մեկ բարելի գինը իջել է մինչեւ 46,64 դոլար:

Նավթի գնի արագ աճի ֆոնին ռուսական ռուբլին ամրապնդվում է: Դոլարն արժե  65,62 ռուբլի, եվրոն՝ 73,92 ռուբլի: Օգոստոսի 29-ի պաշտոնական փոխարժեքն է համապատասխանաբար 66,48 եւ 75,05 ռուբլի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ