News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Սուրենավան գյուղում գյուրզա տեսակի օձի խայթոցից մահացած 54-ամյա Կարինե Թադեւոսյանին «Արարատ» բժշկական կենտրոն տեղափոխելուց անմիջապես հետո ներարկվել է «Անտիգյուրզին» հակաթույն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  հիվանդանոցի տնօրեն Արայիկ Սարդարյանը՝ հերքելով մահացած կնոջ որդու պնդումներն այն մասին, որ մորը հակաթույն չեն ներարկել:

«Հակաթույնը ներարկվել է հենց ընդունարանում՝ առաջին հարկում, բերելուց 2-3 րոպե հետո եւ 3 ժամ դրանից հետո բժիշկը նստել է  կողքին: Ուղղակի մենք այնքան հիմար գտնվեցինք, որ թույլատրեցինք, որ այդ կնոջ քույրը Վերակենդանացման հիվանդասենյակում նստի, էդպես պիտի չանեինք, ու հաջորդին չենք անելու, ուզում է` գյուղացին նեղանա, ինչ ուզում է անի»,-ասաց հիվանդանոցի տնօրենը՝  վստահեցնելով, որ հակաթույնը ժամկետանց չի եղել:

Արայիկ Սարդարյանի խոսքով՝ հակաթույն սրսկելու ժամանակ փաստաթուղթ չի ստորագրվել, քանի որ կինը ի վիճակի չի եղել, իրենք էլ չեն ստիպել, միայն բուժքույրն է ստորագրել հիվանդանոցի մոտ պահվող փաստաթղթերը` հակաթույն ներարկելու մասին:

«Արարատի» ԲԿ-ի տնօրենը նշեց, որ իրենք կնոջը «Էրեբունի» ԲԿ են տեղափոխել այն ժամանակ, երբ թույնը լցվել է աղիները, եւ իրենք չեն կարողացել ախտորոշել, թե կոնկրետ որ հատվածում է լցվում:

«Մենք կնոջը «Էրեբունի» ենք տեղափոխել հակագյուրզին, հակաշոկային եւ զանազան այլ ներարկումներ անելուց հետո, երբ տեսանք, որ արյունը հեմոլիզվում է գյուրզայի թույնից եւ լցվում է հյուսվածքների մեջ՝ այդ թվում  նաեւ աղիների մեջ, եւ քանի որ մենք չէինք կարող գտնել, թե աղիների որ հատվածից է լցվում, տեղափոխեցինք Երեւան: Մենք ոչ մի ժամանակ բաց չենք թողել, մենք ամեն ինչ ճիշտ ու մարդավայել արել ենք»,-ասաց Արայիկ Սարդարյանը:

Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարությունը այժմ վարչական վարույթ է հարուցել, եւ դեպքի հետ կապված ստուգումներ է անցկացնում հիվանդանոցում:

Նշենք, որ օձի խայթոցից մահացած 54-ամյա Կարինե Թադեւոսյանի հարազատները պնդում են, որ կնոջ մահվան պատճառը Արարատի ԲԿ-ի աշխատակիցների անփույթ վերաբերմունքն է եղել եւ պահանջում են պատժել մեղավորներին:

Օգոստոսի 20-ին Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Կարինե Թադեւոսյանը հիվանդանոց է տեղափոխվել դեպքից միայն 12 ժամ անց, սակայն օգոստոսի 27-ին նախարարությունը հերքել էր իր առաջին հաղորդագրությունը՝ նշելով, որ կինը հիվանդանոց է տեղափոխվել անմիջապես օձի խայթելուց հետո:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում օգոստոսի 17-ին տնամերձ հողամասում աշխատելիս Սուրենավանի բնակչուհի, 54-ամյա Կարինե Թադեւոսյանին օձ է խայթել։ Նրան տեղափոխել են Արարատի հիվանդանոց, այնուհետեւ Երեւան, որտեղ էլ կինը 2 օր անց մահացել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության...
Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրել են հարցաքննության. Ռուբեն Մելիքյան
Կրկին մեծ շնորհակալություն՝ աջակցության համար։ Առանց հանրային լայն համախմբման (քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ...
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ,  5-ը կալանավորվել է
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա․Ս․–ին մեղադրանք է ներկայացվել՝...
Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը...
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Ամենաշատ