News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պապուա-Նոր Գվինեայի ափերին երրորդ անգամ (առաջին անգամ 30 տարվա ընթացքում) աշխարհի հազվագյուտ ծովային կենդանիներից մեկն են նկատել՝ ալլոնաուտլուս սկրոբիկուլատուս անունով: Այս մասին գրում է The Independent-ը:

Վաշինգտոնի համալսարանից կենսաբան Փիթեր Վարդն առաջին անգամ ալլոնաուտլուս սկրոբիկուլատուսին տեսել է 1984 թվականին: Համարվում է, որ այս էակները հաղթահարել են երկու սառցե եւ դինոզավրերի դարաշրջանները: Ալլոնաուտլուս սկրոբիկուլատուսին աշխարհում միայն երկու մարդ է տեսել:

Աշխարհի հազվագյուտ այս էակը փխրուն հավասարակշռության կարիք ունի՝ գոյատեւելու համար: Այն չի կարողանում դիմանալ շատ տաք ջրին, սակայն կարող է մահանալ նաեւ ավելի քան 2.500 մետր խորության պայմաններում: Ապօրինի ձկնորսության հետեւանքով այս կենդանիներն անհետացման եզրին են: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ