News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հավաքել է Դեմոկրատական կուսակցության պատվիրակների ձայների մեկ հինգերորդը կամ 20 տոկոսը, որպեսզի այդ կուսակցության անունից առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում։

Կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները Bloomberg գործակալությանը հայտնել են, որ Քլինթոնին աջակցում է մոտ 130 «գերպատգամավոր»։ Ոչ պաշտոնապես աջակցություն են խոստացել եւս 310-ը, ինչը ապահովում է 440 ձայն կամ առաջադրվելու համար անհրաժեշտ աջակցության 20 տոկոսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ներկայումս Հիլարի Քլինթոնը Դեմոկրատական կուսակցության ամենահայտնի թեկնածուն է եւ զգալի առաջ է անցել իր մրցակից Բերնի Սանդերսից։;

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ