News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ամերիկյան Մինեսոթա նահանգում 8-ամյա երեխան, իր հետ վերցնելով եղբորն ու քրոջը, փախել է խնամակալ ընտանիքից, գողանալով ավտոմեքենան: Մինեսոթայի ոստիկանությունը հրապարակել է տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես է ավարտվել երեք երեխաների ուղեւորությունը: Պարզվում է, մեքենան՝ 8-ամյա տղայի ղեկավարությամբ, որոշ ժամանակ պտտվել է արվարձանում, մինչեւ այն նկատել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:

Ղեկին նստած երեխան քնազգեստով էր, մեքենայում էին նաեւ նրա խորթ եղբայրն ու քույրը ՝ 3 եւ 5 տարեկան: Երեխաներն իրենց հետ վերցրել էին նաեւ պայուսակ՝ իրենց իրերով:

Երեխաներին վերադարձրել են խնամակալ ընտանիք: Նրանց փախուստի պատճառն անհայտ է մնում, հայտնում է «ՆՏՎ»-ն ՝ վկայակոչելով AP-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ