News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը Եվրոպա է ուղարկել F-22 Raptor տեսակի չորս բազմանշանակետ կործանիչներ՝ «Եվրոպական անվտանգության ապահովմանն ուղղված նախաձեռնությունների» շրջանակում: Օդանավերը ժամանել են գերմանիայի արեւմուտքում գտնվող Շպանգդալեմ ավիաբազա օգոստոսի 28-ին, հայտնում է Եվրոպայում ու Աֆրիկայում ԱՄՆ Ռազմաօդային ուժերի ֆեյսբուքյան էջը:

«ՏԱՍՍ»-ի տեղեկություններով՝ օդանավերի հետ միասին օդային բազա են ժամանել 60 զինծառայողներ ՝ ԱՄՆ ՌՕՈՒ 95-րդ էսկադրիլիայից: Նրանց ուղեկցում էր «S-17» Globemaster ռազմատրանսպորտային օդանավը:

Օգոստոսի 24-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսը հայտնել էր Եվրոպայում «F-22» կործանիչներ տեղակայելու՝ Վաշինգտոնի մտադրության մասին: «Ռուսաստանի ռազմական գործունեությունը Ուկրաինայում շարունակում է մեծ մտահոգություն առաջացնել մեր եւ մեր եվրոպական դաշնակիցների շրջանում»,- ասել էր նա:

Հինգերորս սերնդի «F-22» կործանիչն իր առաջին թռիչքը կատարել էր 1997 թ սեպտեմբերին: ԱՄՆ զինանոցում ռազմական օդանավը հայտնվել էր 2005 թ.: Այս պահին ԱՄՆ Ռազմաօդային ուժերն ունեն այդ տեսակի 178 օդանավ: «F-22»-ի արտադրությունը պաշտոնապես փակվել է 2011թ., բայց արտադրակական գծերը շարունակում են պահպանվել «պահածոյածված» վիճակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ