News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քաղաքացուն վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող Էդգար Պետրոսյանի կինը նոր մանրամասներ է հայտնել տեղի ունեցած դեպքի վերաբերյալ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Պետրոսյանի կինը՝ Աննա Ա.-ն պատմեց, որ ամուսինը թուրք Հալիլ Ֆերմանի Իչիի հետ ծանոթացել է դեպքից մոտ մեկ ամիս առաջ. Իչին այդ ժամանակահատվածում օգտվել է Պետրոսյանի տաքսիից:

«Մենք մոտ ութ ամիս ապրել ենք Թուրքիայում, ամուսինս թուրքերեն գիտեր եւ այդպես Իչին խնդրել է, որ ամեն օր հենց ամուսինս նրան աշխատանքի տանի: Ի դեպ, Իչին Հայաստանում էլիտար շենք էր կառուցում: Այս ընթացքում նրանք բավականին մտերմանում են, իսկ ամուսինս վաճառում է իր մեքենան 3000 ԱՄՆ դոլարով»,- ասաց Աննան:

Նրա պատմելով՝ երբ Թուրքիայի քաղաքացին տեղեկացել է մեքենայի վաճառքի մասին, Էդգարին առաջարկել է գումարն իրեն տալ մեկ ամսով, իսկ ինքը կտա նաեւ հավելյալ գումար՝ ավելի լավ մեքենա գնելու համար. «Ամուսինս համաձայնվում է՝ մտածելով, որ Իչիի նման գործարարի համար 3000 ԱՄՆ դոլարը մեծ գումար չէ: Իչին առաջարկում է այս ընթացքում, որ ամուսինս վարի նրա մեքենան։ Դեպքի օրը Իչին եւ ամուսինս սրճարանում նստած են լինում, երբ նրանց է մոտենում Իչիի քեռին՝ Արամը, եւ ամուսնուս համար պարզ է դառնում, որ Իչին պատրաստվում է հեռանալ Հայաստանից: Սրճարանից դուրս գալուց հետո նստում են մեքենան, ամուսինս գումարի մասին է խոսում, Իչին էլ հայտարարում է, թե գումարն իր հաշվին դեռ չի նստել, հետեւաբար, հիմա վերադարձնել չի կարող»:

Աննայի խոսքով՝ ամուսինը սկսել է պահանջել իր գումարը՝ մեքենայում եղած դանակով սպառնալով, սակայն Իչին խլել է դանակը եւ դիմել փախուստի:

«Ամուսինս էլ բարկացել է եւ մեքենան քշել նրա ուղղությամբ եւ վրաերթի ենթարկել, որից հետո վեճը նորից շարունակվել է, հետո արդեն ամուսինս ուրիշ տաքսի է կանգնեցրել, Իչիին օգնել նստել մեքենան եւ ճանապարհել է հիվանդանոց»,- պատմեց Աննան:

Նա հավաստիացրեց, որ Էդգար Պետրոսյանը պատասխանատվությունից չի խուսափել եւ փախուստի չի դիմել, մինչդեռ Իչին սխալ ցուցմունքներ է տվել:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Էդգար Պետրոսյանն իր կողմից օրավարձով շահագործվող ավտոմեքենայով Թուրքիայի քաղաքացի Հալիլ Ֆերմանի Իչին հերթական անգամ տեղափոխելու ժամանակ գումարային պարտք ու պահանջի հետ կապված վիճաբանության է բռնվել վերջինիս հետ: Վիճաբանության ժամանակ Էդգարը դանակ է բարձրացրել եւ թափահարելով սպանության սպառնալիք է տվել: Սակայն Հալիլ Իչը խլել է դանակը ու դուրս գալով ավտոմեքենայի սրահից դիմել փախուստի: Էդգար Պետրոսյանը փախուստը կանխելու դիտավորությամբ ավտոմեքենայի լուսարձակները միացնելով հետապնդել է Հալիլ Իչին եւ դիտավորյալ վրաերթի ենթարկել նրան:

Էդգար Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ եւ 137-րդ հոդվածների 1-ին մասերով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ