ՌԴ Բրյանսկի մարզի Կլինցի քաղաքի բնակիչը դանակով սպանել է տեղամասային տեսուչին, որից հետո նրա զենքով ինքնասպան է եղել։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրները։
Սպանությունը տեղի է ունեցել օգոստոսի 28-ին։ Ոստիկանը ընտանեկան վեճի մասին ահազանգից հետո ժամանել էր դեպքի վայր։ Ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդը ծեծում էր կնոջը։ Երբ տեղամասային տեսուչը փորձել է բաժանել նրանց, տղամարդը ճանկել է դանակը եւ սպանել ոստիկանին։ Հետո նա վերցրել է նրա զենքը եւ ինքնասպան եղել։