News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Microsoft ընկերությունը շահել է դատական վեճը InterDigital ընկերության հետ, որը ծրագրային ապահովում արտադրողին մեղադրում էր պատենտային իրավունքների խախտման համար:

ԱՄՆ միջազգային առեւտրի հարցերով հանձնաժողովը մերժել է դատարանի ՝ ավելի վաղ կայացրած որոշումը՝ իր բջջային հեռախոսների արտադրության մեջ InterDigital-ի կողմից պատենտավորված տեխնոլոգիաներ օգտագործելու համար Microsoft -ին պատժելու մասին:

Դելավեր նահանգում տեղակայված InterDigital -ը դեռ 2007թ. ԱՄՆ միջազգային առեւտրի հարցերով հանձնաժողովին հայց էր ներկայացրել, որում մեղադրում էր ֆիննական Nokia ընկերությանը՝ երկու պատենտների խախտման համար: Անցած տարի Microsoft -ը ձեռք էր բերել Nokia -ի՝ բջջային ապրանքների ստեղծման ստորաբաժանումը, դրա համար էլ բոլոր բողոքներն ինքնաբերաբար փոխանցվել են ամերիկյան կորպորացիային, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

2015թ. ապրիլին դատավոր Թեոդոր Էսսեքսը հիմնավորված է ճանաչել առաջադրված մեղադրանքները եւ արգելել Microsoft -ի արտադրանքի ներմուծումն ԱՄՆ: Տվյալ որոշումը պետք է հետագայում հաստատեին հանձնաժողովի մյուս անդամները, որոնք սակայն չեն հաստատել այն:

Եթե ներմուծման արգելքի մասին որոշումը ուժի մեջ մտներ, ապա Microsoft-ի սարքավորումները, որոնց մեծամասնությունը արտադրվում է ԱՄՆ սահմաններից դուրս գտնվող գործարաններում, մասնավորապես Չինաստանում,, պարզապես չէին կարողանա անցնել ամերիկյան մաքսատունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել…
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
Ամենաշատ