News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի հետ դիվաագիտական հարաբերությունները պետք է ժամանակին դադարեցնել, համարում է Պետդումայի պատգամավոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը: Այսպես է նա մեկնաբանել Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի ամերիկյան վիզային առնչվող սկանդալը ՝ «Նորությունների ռուսական ծառայության» եթերում:

«Նրանք չթողեցին Մատվիենկոյին, մինչդեռ նա ոչ միայն Դաշնության խորհրդի նախագահ է, այլեւ կին... Ես կդադարեցնեի դիվանագիտական բոլոր հարաբերությունները, որպեսզի ամերիկացիները հասկանային, որ մեզ հետ չի կարելի այդպես վարվել, Ռուսաստանի հետ կատակել չի կարելի: Մեզ հետ կատակել ես ոչ ոքի խորհուրդ չէի տա»,- ասել է Կոբզոնը:

Երկու երկրների միջեւ հարաբերությունների անհրաժեշտ նվազագույն մակարդակը կարող են ապահովել նաեւ հյուպատոսական խմբերը ՝ վստահ է նա:

«Նրանք կարող են երկխոսել ու պայմանավորվել ամեն ինչի մասին: Բայց պետք է անել մի ժեստ, որը հասկանալի կդարձնի մեր դիրքորոշումը: Ամերիկացիների արածը չտեսնված հիմարություն է»,- հավելել է պատգամավորը:

Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ու Ռուսաստանի պատվիրակության մնացած անդամները որոշել են չմասնակցել Միջխորհրդարանական միության նստաշրջանին, որն անցնելու է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը ՝ Նյու յորքում: Նրանց այս որոշումը պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ը Մատվիենկոյին սահմանափակումներով մուտքի արտոնագիր էր տրամադրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ