News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կանադայում բնապահպան Թոնի Թերներին հեռացրել են շրջակա միջավայրի պաշտպանության կառավարական գործակալությունից վարչապետ Սթիվեն Հարթերի մասին ծաղրական երգի համար։

Թերներն իր գիտական աշխատանքից դուրս հայտնի է որպես ֆոլք երգիչ։ Նրա նոր երգում վարչապետի հրաժարականը պահանջող կոչեր են հնչում, գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով The Guardian-ին։

Ինչպես հայտարարել է գործակալության արհմիության ներկայացուցիչը, Թերներին մեղադրել են մասնագիտական էթիկան խախտելու մեջ, ինչը, կառավարության տեսակետից, ըստ երեւույթին խանգարել է Թերներին անկողմնակալ կերպով ուսումնասիրել չվող թռչուններին։

Թերները կանադացիներին կոչ է արել իր երգը երգել ցանկացած կոլեկտիվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ