Օգոստոսի 28-ին, ժամը 22.20-ին, «Սուբարո» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 12 հասցեի մոտ բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի, որը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել մայթեզրի եզրաքարին:
Պատահարի հետեւանքով «Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: