News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի Օուլու քաղաքում Air Guitar World Championships երեւակայական կիթառի մրցույթի 20 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ հաղթող է ճանաչվել ՌԴ ներկայացուցիչը։

Ռուսաստանցի Կիրիլ Բլյումենկրանցը երեք փուլերի արդյունքում լավագույնն է ճանաչվել։ Նա ելույթ է ունեցել Your Daddy մականունով եւ առաջ անցել իր հակառակորդներից։ Նշենք, որ չեմպիոնի եւ փոխչեմպիոնի միջեւ տարբերությունը կազմել է ընդամենը 0.3 բալ, հայտնում է «Ռոսբալտ»-ը։

Հիշեցնենք, որ երեւակայական կիթառի մրցույթն առաջին անգամ անցկացվել է 1996թ.։ Մրցույթի էությունն այն է, որ մասնակիցները իսկական էլեկտրակիթառի երաժշտության տակ պետք է կիթառահարի շարժումներ նմանակեն։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ