News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գրող Ջորջ Մարտինը պատմել է «Գահերի խաղ»-ի առանցքային հերոսներից մեկի՝ Սթանիս Բարաթեոնի ճակատագրի մասին։

Սերիայի 5-րդ եթերաշրջանում Յոթ թագավորությունների Երկաթե գահի հավակնորդ Բարաթեոնի զորքը Վինթերֆելում պարտություն է կրում։ Բրիենա Թարթը Բարաթեոնին թրով մահապատժի է ենթարկում։

Սակայն կադրում Թարթի մահաբեր հարվածը չի երեւում, ինչը հանդիսատեսի մոտ մի շարք հարցեր է առաջ բերել։ Հեղինակը որոշել է պարզաբանումներ կատարել՝ միանշանակ պատասխանելով հարցին, թե ողջ է արդյոք Սթանիսը։

«Իմ գրերքու՞մ։ Նա անկասկած ողջ է»,- հայտարարել է գրողը։

Ինչպես նշում է International Business Times-ը, դա կարող է նշանակել, որ Բարաթեոնը չի մահացել, ինչպես ավելի վաղ պնդում էին սերիալի պրոդյուսերները։

Ներկայումս Մարտինը ավարտում է «Ձմռան քամին» շարքի 6-րդ վեպը։ Գիրքը հավանաբար վաճառքի կհանվի սերիալի 6-րդ եթերաշրջանի մեկնարկի հետ՝ 2016թ. ապրիլին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ