News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դոնբասը երբեք ուկրաիներեն չի խոսել, չնայած դպրոցներում այն միշտ սովորեցրել են, հայտարարել է Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը՝ «Նորությունների ռուսական ծառայությանը» տված հարցազրույցում: 

Դրանից հետո նա երգ է երգել ու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ու վարչապետ Արսենի Յացենյուկին գրական մենամարտի հրավիրել: «Ես պատրաստ եմ եւ Պորոշենկոյի եւ Յացենյուկի հետ սեղանի շուրջ նստել ու մրցել, թե ով եւ որքան պոեզիա գիտի ուկրաիներենով: Նրանք ցուցադրական ելույթներ են ունենում: Նրանց լսելը տհաճություն է առաջացնում: Դոնբասում միշտ էլ ռուսերեն են խոսել՝ ուսումնասիրելով ու հարգելով հիասքանչ ուկրաիներենը եւ հրաշալի ուկրաինական գրականությունն ու արվեստը »,- ասել է Կոբզոնը:

Նա ընդգծել է, որ ոչ միայն Ուկրաինայի հարավ-արեեւլքի բնակիչներն են միշտ ռուսերեն խոսել, այլեւ Խարկովի, Դնեպրոպետրովսկի ու Օդեսսայի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ