News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական համակենտրոնացման ճամբարից հանրահայտ «Մեծ փախուստի» մասնակիցներից մեկը 102 տարեկան հասակում Ավստրալիայում մահացել է։

Փոլ Ռոյլը մահացել է Ավստրալիայի Փերթ քաղաքի հիվանդանոցում կոտրված ազդրի վիրահատությունից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով BBC-ն։

Նա մեկն էր այն 76 օդաչուներից, որոնք 1944թ. մարտին գաղտնի թունելով փորձել էին փախչել «Շթալագ Լուֆթ 3» ռազմագերիների ճամբարից։ Միայն երեք գերու էր հաջողվել փախչել, իսկ մյուսներին ձերբակալել էին պահակները։ Ավելի ուշ 73 գերիներից  50-ին գնդակահարել էին։

Այս պատմությունը ընկել էր 1963թ. էկրանավորված հոլիվուդյան «Մեծ փախուստ» ֆիլմի հիմքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ