News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի համախոհները,ովքեր տեղափոխվել են Ռուսաստան, Մոսկվայում էլիտար բնակարանների վարձույթի պահանջարկի նոր ալիք են սադրել:

Յանուկովիչի շրջապատի պաշտոնյաները ու գործարարները գլխապատառ սկսել են Մոսկվայում բնակարան փնտրել անմիջապես այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահը փախել է երկրից, այս մասին РБК -ին պատմել են անշարժ գույքի մի քանի գործակալներ:

Անշարժ գույքի«Բոն Տոն» գործակալությունում հայտնել են, որ Մոսկվայում էլիտար բնակարանների վարձույթի աժիոտաժային պահանջարկ էր նկատվում 2014 թ. սկզբից: Գործակալությունը նշել է, որ բնակարանները հանձնվում էին կարճ ժամանակով ու շատ բարձր գներով ( ամսական 15 հազար դոլարից սկսած) եւ գրեթե առանց սակարկությունների:

Knight Frank ընկերությունում պատմել են, որ Ուկրաինայից եկած հաճախորդները ուզում էին վարձակալել Մոսկվայի կենտրոնում գտնվող շատ մեծ բնակարաններ՝ 400-500 քառ մետր մակերեսով, հինգից վեց ննջարաններով ու պալատական ճոխ ոճով հարդարված: Ընկերությունում նշում են, որ խոսքը ամսական 10-35 հազար դոլարի բյուջեով բնակարանների մասին էր:

Մոսկովյան անշարժ գույքի շուկայում հաճախորդների բոլոր պահանջները բավարարող բավարար քանակությամբ բնակարաններ չկային, դրա համար էլ ուկրաինացիների մեծ մասը գնել կամ վարձակալել են քաղաքամերձ տներ, ընդ որում, հաճախ դարձյալ շատ բարձր գներով:

Անշարժ գույքի գործակալները նշում են, որ մեկ տարվա ընթացքում իրավիճակը էական փոփոխություն չի կրել, իսկ վարձակալներն էլ չեն ձգտում վերանայել պայմանագրերի պայմանները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ