News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան գիտնականները հանգել են եզրակացության, որ զոմբիների ժամանակաշրջանում թաքնվելը դյուրին կլինի Սիբիրում, Հեռավոր Արեւելքում եւ Կուբայում:

2015 թվականի մարտին ԱՄՆ Քորնուելի համալսարանի գիտնականներ Մեթ Բիերբաումն ու Ալեքս Ալեմին գործընկերների դատին են հանձնել Ամերիկայում զոմբիների հնարավոր տարածման քարտեզը: Ամբողջ երկիրը գրավելու համար կենդանի մեռյալներից ընդամենը 28 օր կպահանջվի:

Ամենաանվտանգ երկրներից մեկը գիտնականները Կուբան են համարում, որը մեկուսացած է աշխարհից, իսկ փրկության համար ամենից հարմար վայրն ամերիկացի գիտնականները համարում են ռուսական տայգան, որտեղ նույնիսկ տեղաբնակներն են դժվարությամբ կողմնորոշվում:

Իսկ ահա խիտ բնակեցված Հարավային եւ Հարավ-արեւելյան Ասիայի, Եգիպտոսի, Իրանի եւ Նիգերիայի բնակիչները կենդանի մեռյալների արշավի ժամանակ արագորեն կզոհվեն: Աֆրիկան այնքան էլ խիտ բնակեցված չէ, սակայն շոգն իր գործը կանի եւ զոմբի-վիրուսը կենդանի ամեն ինչ կոչնչացնի մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում:

Ամեն դեպքում, գիտնականները նախազգուշացնում են, որ զոմբիները կգրավեն ամբողջ աշխարհը: Պարզապես Սիբիրի բնակիչները վերջինը կմեռնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ