News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից ներկայացված ժամանակավոր կառավարության կազմում մեծ հետաքրքրություն են ներկայացրել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության 2 պատգամավորները։

Թուրքական Ensonhaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում առաջին անգամ քրդական կուսակցությունից միանգամից 2 պատգամավոր նախարար են դարձել։

HDP-ից Մուսլիմ Դողանը Զարգացման նախարար է դարձել, իսկ Ալի Հայդար Քոձան Եվրամիության հետ հարցերով նախարար։

Երկու քուրդ նախարարն էլ հայտարարել են, թե հրաժարվում են նախարարների համար նախատեսված կարմիր համարանիշներից, թանկարժեք ծառայողական մեքենաներից եւ թիկնապահներից։։ Նրանք ասել են, թե իրենց միակ ցանկությունն այն է, որ երկրում ավարտվի պատերազմը։

Նշենք, որ Թուրքիայում հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրություններից հետո երկրում չի հաջողվել կառավարություն կազմել, որից հետո նախագահ Էրդողանը հայտարարել է երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Այդ կապակցությամբ Դավութօղլուին հանձնարարել է կազմել ժամանակավոր կառավարություն, որի կազմում Սահմանադրության համաձայն պետք է տեղ գրավեին նաեւ խորհրդարան անցած քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ