News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի մասնագետները հնագույն էակների անհետացման պատճառների մասին նոր վարկած են առաջադրել:

Nature Communication գիտական ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, 420-485 մլն տարի առաջ կենդանատեսակների զանգվածային անհետացման պատճառ են դարձել թունավոր նյութերը: Այդ ժամանակաշրջանում Երկրի վրա հիմնականում ծովային էակներ են բնակվել, որոնց շուրջ 85%-ն անհետացել է: Մինչեւ հիմա համարվում էր, որ պատճառը կլիմայի փոփոխությունն է, մասնավորապես, ցուրտը:

Սակայն, ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի, ուսումնասիրելով քարացած մնացորդները՝ ֆրանսիացի գիտնականներն այլ եզրահանգում են արել: Նրանց կարծիքով, հնագույն էակների զանգվածային մահվան պատճառ կարող էին դառնալ ծանր մետաղները: Անալիզը կենդանիների մնացորդներում մեծ քանակությամբ սնդիկ, երկաթ, պղինձ եւ կապար է ցույց տվել:

Առայժմ, սակայն, հայտնի չէ, թե ինչով է պայմանավորված այդ դարաշրջանում համաշխարհային օվկիանոսում թունավոր նյութերի ավելացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ