News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանն օգոստոսի 28-ին իր հավատարմագրերը հանձնեց Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուկերջիին:

Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցավ դեսպան Մարտիրոսյանի առանձնազրույցը Հնդկաստանի նախագահի հետ։

Նախագահ Մուկերջիին գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ առկա բարեկամական եւ փոխշահավետ հարաբերությունների կապակցությամբ։ Նախագահը նշեց երկու երկրների միջեւ փոխհարաբերությունների զարգացման համար զգալի ներուժի առկայությունը, ինչպես նաեւ հավաստեց, որ քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնումը շահավետ է երկու երկրների համար: Նախագահ Մուկերջին իր խոսքում ընդգծեց Հնդկաստանի կյանքի տարբեր բնագավառներում պատմականորեն հայերի ցուցաբերած մասնակցության եւ դերակատարման նշանակությունը։

Դեսպան Մարտիրոսյանը իր հերթին նշեց, որ Հայաստանի կառավարությունը ցանկանում է խորացնել Հնդկաստանի հետ հարաբերությունները բոլոր բնագավառներում։ Նա կարեւորեց համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ հետեւողականության ցուցաբերումը եւ հավելեց, որ Հայաստանը եւ Հնդկաստանը, բացի երկկողմ համագործակցությունից, լավագույնս փոխգործակցում են նաեւ միջազգային ասպարեզում: Դեսպան Մարտիրոսյանը նշեց, որ անհրաժեշտ է ակտիվացնել շփումերը զբոսաշրջային կարողությունների եւ գիտական ու համալսարանական փոխադարձ կապերի ընդլայնման եւ խորացման ուղղությամբ։

Զրույցի ավարտին Հնդկաստանի նախագահը խնդրեց ՀՀ դեսպանին իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Հաջողություն մաղթելով դեսպան Մարտիրոսյանին իր գործունեության մեջ` Հնդկաստանի նախագահը հույս հայտնեց, որ նրա առաքելության ընթացքում երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում առավել կընդլայնվեն եւ կխորանան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ