News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հետազոտողները պարզել են, թե հատկապես որ մասնագիտությունն է ամենից նյարդայինը: Պարզվում է՝ ամենաբարդ ու լարված գործը միջին օղակի մենեջերներինն է:

Կոլումբիայի համալսարանին առընթեր Հասարակական առողջության դպրոցի մասնագետներն ավելի քան 21 հազար մարդու մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել՝ պարզելու համար, թե հատկապես որ մասնագիտությունն է ուժեղ ազդեցություն ունենում մարդու նյարդային համակարգի վրա:

Կամավորներին երեք խմբի են բաժանել, որոնց թվում եղել են բիզնեսի սեփականատերեր, տարբեր բաժինների ղեկավարներ, ինչպես նաեւ շարքային աշխատակիցներ: Պարզվել է, որ ամենից խոցելին միջին օղակի ներկայացուցիչներն են, քանի որ ավելի շատ են հակված անհանգստանալ իրենց աշխատանքի արդյունքների համար՝ ձգտելով կարիերայում առաջխաղացման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ