News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում տնտեսական վիճակի վատթարացման պատճառով շատ հայ աշխատանքային ներգաղթյալներ ստիպված են Հայաստանում մնալ։ Այս մասին օգոստոսի 29-ին լրագրողներին հայտնել է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը։ Նա նշել է, որ դրա պատճառն այն է, որ Ռուսաստանում արտագնա աշխատանքի վարձատրությունը պակասել է։ «Եվս մեկ ապացույց որ ԵՏՄ-ին միանալը արմատապես սխալ որոշում էր»,- հայտարարել է նա։

Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Ռուսաստանում շինարարական աշխատանքների ակտիվությունը պահպանվում է, որը հայ ներգաղթյալների աշխատանքի հիմնական աղբյուրն է։ ՌԴ Պետական վիճակագրական հանձնաժողովի հրապարակած տեղեկություններով՝ 2015թ. առաջին կիսամյակում նոր բնակարանները շահագործման հանձնելու մակարդակը 15.3 տոկոսով գերազանցել է 2014թ. առաջին  կիսամյակի ցուցանիշը։ Այդուհանդերձ, ՀՀ ԿԲ-ն ակնկալում է, որ դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի անկման պատճառով Ռուսաստանից կատարվող փոխանցումները դոլարով կնվազեն 25 տոկոսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ