News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արեգակնային համակարգի անկայունության հետեւանքով առաջիկա 5 մլրդ տարվա ընթացքում Մերկուրին կարող է ընկնել Արեգակի կամ Վեներայի վրա: Սակայն Երկրին եւ այլ մոլորակների ոչինչ չի սպառնում: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Հավայան կղզիների համալսարանից աստղագետ Ռիչարդ Զեեբեն:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, նա նշել է, որ Արեգակնային համակարգն անկայուն է եւ քաոտիկ, եւ հեռավոր ապագայում կարող է կորցնել Մերկուրի մոլորակը: Նման հաշվարկներ կատարելուն աստղագետին մղել է նրա որոշ գործընկերների պնդումները, որ Մերկուրիի ուղեծիրը կարող է ապակայունանալ եւ բախվել մեր մոլորակին, ինչի արդյունքում որոշ ժամանակ անց Երկիրը կարող է ոչնչանալ:

Զեեբեն հաշվարկները կատարել է Cray CS300 գերհամակարգչի օգնությամբ՝ ծախսելով մի քանի ամիս: Սովորական համակարգչով աշխատանքի համար ավելի քան 1.7 մլն ժամ կպահանջվեր (200 տարի):

Պարզվել է, որ Մերկուրին իսկապես կարող է առաջիկա մի քանի միլիարդ տարվա ընթացքում կործանվել, սակայն նրա «զոհը» կդառնա ոչ թե Երկիրը, այլ Արեգակը կամ Վեներան: Դրա հնարավորությունը մեծ չէ՝ 0.6%, սակայն դրա հավանականությունը բացառել նույնպես չի կարելի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ