Հայաստանի քաղաքացիներ Գառնիկ Կ.-ն՝ 1976թ. ծնված, եւ Հայկ Գ.-ն՝ 1966թ. ծնված, Թբիլիսիում ձերբակալվել են ապօրինի կերպով թմրանյութ պահելու եւ օգտագործելու մեղադրանքով։ Խուզարկության արդյունքում Գառնիկ Կ.-ից առգրավվել է 0.007788 գրամ «Բուպրենորֆին», իսկ Հայկ Գ.-ի մոտ հայտնաբերվել է 0.05 գրամ «Մետադոն», գրում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Վրաստանի ՆԳՆ տեղեկություններով՝ փորձաքննության արդյունքում պարզվել է, որ երկու ձերբակալվածներն էլ օգտագործել են «Մետադոն» տեսակի թմրանյութ։
Տարվում է քննություն։