News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը կարող է հայտարարել իր իրավունքների մասին ԽՍՀՄ տարածքից նացիստների կողմից դուրս բերված գանձերի նկատմամբ, եթե դրանք հայտնաբերվեն ՝ Լեհաստանի տարածքում վերջերս հայտնաբերված գնացքում: Այս մասին հայտարարել է լեհաստանի մշակույթի ու ազգային ժառանգության նախարարի տեղակալ Պյոտր Ժուխովսկին: Բացի դրանից իրենց բաժինը կարող են պահանջել նաեւ գանձեր որոնողները ովքեր գտել են գնացքը, հայտնում է «ԻնոՏՎ»-նվկայակոչելով Daily Telegraph-ին:

Լեհ պաշտոնյան վստահ է, որ ի վերջո այդ գանձերը կգտնվեն:

Օգոստոսի 28-ին Լեհաստանի իշխանությունները հաստատել են, որ գտել են մի օբյեկտ, որն ըստ երեւույթին նացիստական ոսկով լի գնացքն է: Պյոտր Ժուխովսկին այդ հայտնագործությունն անվանել է «աննախադեպ», նաեւ հայտնել է, որ գնացքի մասին տեղեկությունները «գանձեր որոնողներին» տրամադրել էր մի մահամերձ մարդ:

Ըստ միջազգային իրավունքի՝ եթե սեփականությունն առեւանգվել է ԽՍՀՄ տարածքից, ապա այն պետք է փոխանցվի ռուսական կողմին, հավաստիացնում է իրավաբան Միխայիլ Յոֆֆեն:

Չնայած բեռի իսկությունը դեռ հաստատված չէ, Լեհաստանի իշխանությունները արդեն հայտարարել են, որ գանձեր որոնողները, ովքեր հայտնաբերել էին այդ գնացքը, կարող են նաեւ իրենց մասնաբաժինը պահանջել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ