News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի դատարանը միջարաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության երեք լրագրողների գործի կրկնակի լսումների ընթացքում մեղադրական վճիռ է կայացրել։ Լրագրողներին դատապարտել են 3 տարվա ազատազրկման։

Դատարանի վճիռն ընդունվել է դատապարտյալների ներկայացրած բողոքի հիման վրա, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Անցյալ տարվա հունիսին «Ալ Ջազիրայի» երեք աշխատակիցներին ազատազրկման էին դատապարտել։ Հեռուստաալիքի թղթակից, Ավստրալիայի եւ Լատվիայի քաղաքացի Փեթեր Գրիսթը եւ Կահիրեում հեռուստաալիքի անգլիալեզու գրասենյակի ղեկավար, ծագումով եգիպտացի Կանադայի քաղաքացի Մուհամմեդ Ֆահմին 7 տարով ազատազրկվել էին, իսկ եգիպտացի պրոդյուսեր Բահեր Մուհամմեդը 10 տարվա պատիժ էր ստացել։ Դատարանն այն ժամանակ նրանց մեղավոր էր ճանաչել Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» խմբավորման գործունեությանը աջակցելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ