News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հիմնականում տղամարդկանցից բաղկացած կոլեկտիվում աշխատող կանայք մշտական սթրես են զգում: Այս մասին հայտարարել են Ինդիանայից գիտնականները:

Հետազոտողները չափել են այն կանանց սթրեսի հորմոնի մակարդակը, որոնք աշխատում են 85%-ով տղամարդկանցից կազմված կոլեկտիվներում: Պարզվել է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները տառապում են գենդերային անհավասարությունից:

Տղամարդ գործընկերները մշտապես ցուցադրում են իրենց մասնագիտական առավելությունները, կասկածի տակ դնում գործընկերուհու գիտելիքների մակարդակը եւ թույլ չեն տալիս առաջխաղացում ունենալ կարիերայում: Բացի այդ, քիչ չեն նաեւ տղամարդ ղեկավարների կողմից սեռական ոտնձգության դեպքերը:

«Միր-24»-ի հաղորդմամբ, արդյունքում կանայք սկսում են սթրես ապրել՝ ինչպես չափազանց ուշադրության, այնպես էլ այն պատճառով, որ իրենց պարզապես չեն նկատում: Այս ամենը հանգեցնում է նրան, որ կանայք վերջին ուժերը վատնում են աշխատավայրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ