News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Համաշխարհային օվկիանոսի մակարդակը 1992 թվականից ի վեր բարձրացել է 8 սանտիմետրով՝ կապված ջրի ջերմաստիճանի բարձրացման եւ սառույցների հալչելու հետ: Այս մասին տեղեկացրել են NASA-ի գիտնականները:

2013 թվականին ՄԱԿ-ը կանխատեսել էր, որ մինչեւ դարավերջ Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 0.3-0.9 մետրով, սակայն այդ ցուցանիշը մեծանում է ավելի արագ, քան 50 տարի առաջ:

Ըստ Informing-ի, փորձագետները նշում են, որ փոփոխությունները միատարր չեն: Որոշ հատվածներում Համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացել է ավելի քան 25 սմ-ով, իսկ ահա ամերիկյան արեւմտյան ափում՝ հակառակը, մակարդակի անկում է նկատվում:

Մասնագետներն ընդգծում են, որ Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման պատճառների մեկ երրորդը կապված է ջրի տաքացման հետ, երկու երրորդը՝ սառցաշերտերի հալչելու, եւս մեկ երրորդը՝ լեռնային սառույցների հալչելու հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ