News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամստերդամ-Փարիզ գնացքի հերոս Մարկ Մուղալյանի առողջական վիճակը բարելավվում է։ Այս մասին  հայտնում է Le Parisien-ը՝ վկայակոչելով Լիլ քաղաքի հիվանդանոցի ներկայացուցիչներին։

«Նրա վիճակը դեպի լավն է գնում։ Նա կարողացել է մի քանի վայրկյանով ոտքի կանգնել։ Հաշվի առնելով նրա վիճակի բավարար դինամիկան եւ անցկացրած  լրացուցիչ հետազոտությունները՝ եկող շաբաթ հիվանդին կարելի կլինի տեղափոխել Փարիզի հիվանդանոց»,- նշել են բուժհաստատության աշխատակիցները։

Համաձայն առկա տեղեկությունների՝ Մարկ Մուղալյանը այս պահին գտնվում է վիրաբուժական բաժանմունքում։ Միջադեպից հետո նրան տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որից հետո՝ կրծքավանդակի վիրաբուժության ինտենսիվ թերապիայի բաժանմունք։

Ինչպես հայտնում է ամերիկյան NBC հեռուստաալիքի լրատվական ծառայությունը, Մուղալյանը զանգահարել է իր կյանքը փրկած ամերիկացի զինծառայող Սփենսեր Սթոունին, որպեսզի իր երախտագիտությունն հայտնի։ Այս մասին պատմել է նրա կինը։ «Մի քանի օր առաջ ամուսինս կարողացավ հեռախոսով զրուցել Սփենսերի հետ, եւ նա շատ հուզված էր։ Ես գնացի Սփենսերի մոտ, համբուրեցի նրան եւ ասացի՝ շնորհակալություն, ես երբեք չեմ կարող դուրս գալ քո արած լավության տակից։ Դու փրկել ես նրա կյանքը»,-  ասել է Իզաբել Մուղալյանը։

Սփենսերը պատասխանել է. «Ոչ մի խնդիր»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ