News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միգրանտների հետ կապված ճգնաժամին բախվող Եվրոպան պետք է հիշի այն ժամանակները, երբ Ցեղասպանությունից մազապուրծ հայերը ապաստան էին փնտրում եվրոպական երկրներում։ Իռլանդական «Irish Independent» թերթում տպագրված հոդվածում նման տեսակետ է հայտնել լրագրող եւ վերլուծաբան Մերի Ֆիցջերալդը։

«1915 ապրիլի 24 պողոտան գտնվում է Մարսել քաղաքում, որտեղ ես հիմա ապրում եմ։ Տեղի շատ ձեռնարկությունների անվանումներ մատնում են դրանց տերերի հայկական արմատները։ Ֆրանսիայի մեծությամբ երկրորդ քաղաքի այդ շրջանը փաղաքշաբար անվանում են «Փոքր Հայաստան»։

Այդ շրջանի կենտրոնական պողոտան անվանվել է այն օրվա պատվին, երբ Օսմանյան Թուրքիայում սկսվեցին սարսափելի իրադարձությունները, որոնք շատ պատմաբաններ եւ աշխարհի երկրների մեծ մասը անվանում է ցեղասպանություն»,-նշում է հեղինակը։

Նրա խոսքով, այդ զանգվածային սպանությունների եւ դրանց հետեւած բռնի արտաքսման ժառանգությունը, որը Թուրքիան մինչ օրս հրաժարվում է անվանել ցեղասպանություն, շարունակում է արյնահոսող վերք մնալ տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս։

«Բռնի արտաքսումը, որը ուղեկցվել է 1915-ի կոտորածներով, հանգեցրել է նրան, որ հայերը սփռվել են ամբողջ աշխարհով մեկ՝ ձեւավորելով աշխարհի ամենամեծ սփյուռքներից մեկը՝ մոտ 10 մլն մարդ»,-գրում է հեղինակը։

Նա հավելել է, որ Մարսելում այդ իրադարձությունների հիշատակին 1915 ապրիլի 24 պողոտայում հուշարձան է կանգնեցվել։ «Քաղաքում կա 8 հայկական եկեղեցի, մեկ տաճար եւ երկլեզու դպրոց, որտեղ ֆրանսահայերը կարող են սովորել իրենց հայրենիքի լեզուն, մշակույթը եւ պատմությունը։ Նրանք ստեղծել են իրենց ժառանգության կենտրոն, որը փորձում է վավերագրել անցյալը»,-ասված է հդվածում։

Լրագրողը նշում է, որ Մարսելում եւ ողջ Ֆրանսիայում հայ համայնքը ձեւավորվել է դեռեւս նախքան 1915-ի կոտորածները, բայց մեծ մասը փախել են հենց 1915-ի կոտորածներից։

Ինչ վերաբերում է Եվրոպայում ներգաղթային ճգնաժամին, վերլուծաբանը գրում է. «Մինչ Եվրոպան բախվում է բռնությունից ու հետապնդումներից փրկվող հսկայական թվով փախստականների խնդրին, իսկ այլատյացությունն աճում է, հնարավոր է, ավելի լավ կլիներ հիշել այն ժամանակները, երբ հուսահատ հայերն այստեղ ապաստան էին խնդրում ու ստանում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ամենաշատ