News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Հանրապետական կուսակցության անունից նախագահի թեկնածու Մարկո Ռուբիոն ընտրազանգվածների առջեւ ելույթ ունենալիս հայտարարել է, որ Ռուսաստանը կառավարում է գանգստերը։

Ռուբիոյի ելույթի թեման արտաքին քաղաքականությունն էր։ Նա Ռուսաստանին համարել է ԱՄՆ-ի 5 ամենամեծ սպառնալիքներից մեկը։ Նրա խոսքով՝ Պուտինը կազմակերպված հանցավոր խմբի անդամ է, որը վերահսկում է կառավարությունն ու մեծ տարածքներ։

«Եթե դուք Վլադիմիր Պուտինի քաղաքական հակառակորդներն եք, ձեր խմիչքի մեջ կարող են պլուտոնիում լցնել»,- ասել է քաղաքական գործիչը, հայտնում է CNN-ը։

Իր ելույթում նա կարծիք է հայտնել նաեւ այլ համաշխարհային առաջնորդների մասին։ Առանձնացնելով Կիմ Չեն Ընին՝  հանրապետական գործիչը նշել է, որ նա խելագար է, ով միջուկային զենք ու հեռահար հրթիռներ ունի, որոնցով կարող է հարվածել ԱՄՆ-ին։

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին Ռուբիոն անվանել է արմատական շիա հոգեւորական, որը պատրաստվում է միջուկային զենք մշակել եւ որը նույնպես կարող է հեռահար հրթիռ ստեղծել ԱՄՆ-ի վրա հարձակվելու համար, փոխանցում է ՌԲԿ-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ