News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Խմելու կանոնները ամբողջ աշխարհում տարբերվում են: Հունգարացիների գարեջուր խմելու ձեւը շատ տարբերվում է օրինակ չինացիների խմելու ձեւից: Տարբեր երկրներում տարբեր սովորություններ կան, թե ինչպես է պետք լցնել ոգելից խմիչքը, որքան լիքը պետք է լինի բաժակը, ինչ կենաց է պետք ասել եւ ով պետք է գնի խմիչքի հաջորդ շիշը:

«Yahoo Finance» կայքը ներկայացրել է 10 տարբեր երկրներում ՝ Հայաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Չեխիայում, Իռլանդիայում, Հունգարիայում, Ռուսաստանում, Չինաստանում, Ճապոնիայում ու Կորեայում խմելու եւ կենաց ասելու կանոնները:

Հայաստանի մասին հոդվածում ասված է, որ սեղանի շուրջ նստում է թամադան, ով պատասխանատու է կենացների ու առհասարակ բոլոր սեղանակիցների հաճելի ժամանցի համար: «Եթե դուք գարեջուր եք խմում, նույն շշից պետք է լցնեք յուրաքանչյուրի բաժակը: հաջորդ շիշը պետք է գնի նա, ում բաժին է հասել վերջին կաթիլը»,- նշում է կայքը, հավելելով, որ երբ Հայաստանում մարդիկ կենաց են խմում, ասում են «կենացդ» բառը:

Գերմանիայում կենացի ժամանակ պետք է պահպանել տեսողական կոնտակտը ու բաժակը «չխկացնել » սեղանակիցներից յուրաքանչյուրի հետ: Երբ այնտեղ գարեջուր են խմում, ասում են «Պրոստ», իսկ մյուս խմիչքների դեպքում«Ցում վոլյ»: Իսկ ահա Ֆրանսիայում պետք է բաժակը կիսով չափ լցնել: Եվ պետք է հիշել, որ խմել պետք է փոքր կումերով, այլ ոչ թե միանգամից: «Ա վոտրը սանտե»՝ այսպես է Ֆրանսիայում հնչում «կենաց» բառը: Հունգարիայում կենացի ժամանակ ընդունված չէ բաժակները «չխկացնել», որպեսզի չվիրավորեն ներկաներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ