News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Feminist Frequency հասարակական նախագծի ղեկավար Անիտա Սարգսյանը կանոնավոր հարձակումների եւ սպառնալիքների թիրախ է դարձել: Ըստ The Guardian-ի, պարբերաբար հրապարակած տեսանյութերում նա դատապարտում է կանանց հանդեպ խտրականություն դրսեւորող համակարգչային խաղերն ու լեզվի մեջ տեղ գտած վիրավորական արտահայտությունները: Իր գործունեության համար իրանահայ ներգաղթյալ ընտանիքի դուստր Անիտա Սարգսյանը Time ամսագրի վարկածով 2015 թվականի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցանկում է ներառվել:

Նրա կարծիքով, ցանցային տիրույթում կանայք ավելի շատ են ենթարկվում վիրավորանքների, այդ թվում՝ սեռական բնույթի: 2006 թվականին Մերիլենդի համալսարանի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ կին օգտատերերի անունները 25%-ով մեծացնում են վիրավորանքների հավանականությունը:

«Համացանցում տղամարդիկ սիրում են հավաքվել եւ միմյանց առջեւ պարծենալ. «Տեսե՛ք, ես ինչ հզոր եմ»: Կանանց հասցեին շատ վիրավորանքներ հենց սրա հետ են կապված: Կան մարդիկ, որոնք կանոնավոր կերպով իմ մասին տեսանյութեր են պատրաստում: Ոմանք պարզապես հայհոյանքներ են հնչեցնում, ոմանք՝ զենք ճոճում: Ես նրանց հետ չեմ շփվում, քանի որ չեն ցանկանում նրանց ձայնն ավելի լսելի դարձնել»,- ասում է նա:

Խնդիրներն ամենեւին էլ վիրտուալ չեն: Մեկ տարի առաջ Սարգսյանը ստիպված է եղել չեղարկել Յուտայի համալսարանում ելույթը՝ հակաֆեմինիստների կողմից հնչած զանգվածային հրաձգության սպառնալիքի պատճառով:

Սարգսյանը ստիպված է զգույշ լինել. «Տարօրինակ է, որ ռեստորաններում ես ձգտում են աչքից հեռու տեղ գտնել, պատուհանին մեջքով եմ նստում: Եթե ինչ-որ մեկն ինձ կանգնեցնում է՝ պարզապես հարցնելու համար, թե ինչպես այս կամ այն վայրը հասնի, ես հարձակումից եմ վախենում: Ստիպված սովորել եմ չվստահել մարդկանց, քանի որ երբեք չես իմանա՝ որտեղից սպառնալիք սպասել»:

Չնայած բոլոր դժվարություններին՝ Սարգսյանը չի պատրաստվում հանձնվել: «Չեմ կարող հիմա կանգ առնել»,- ասում է Անիտան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ