Բելգիացի հեծանվորդ Քրիս Բոեքմանսը՝ Lotto Soudal թիմից, «Վուելտայի» 7-րդ փուլի ժամանակ ընկնելուց հետո գտնվում է կոմայի մեջ։ Այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է թիմի թվիթերյան էջում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։
Մարզիկն ընկել է 7-րդ փուլի վերջնակետից 50 մետր հեռավորության վրա։ Նա դեմքի լուրջ վնասվածք եւ կոտրվածքներ է ստացել։ Հավանական է, որ վիրահատությունների կարիք կլինի։ Բացի այդ, հեծանվորդը ուղեղի ցնցում է ստացել, կոտրվել են երեք կողերը եւ թոքերի արնահոսություն է սկսվել։
Մարզիկը գտնվում է արհեստական կոմայի մեջ եւ դեռ մի քանի օր այդպես կմնա, ասված է թիմի տարածած հաղորդագրությունում։