News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել փողոց եւ պահանջում են երկրի վարչապետ Նաջիբ Ռազակի հրաժարականը, որը կասկածվում է ֆինանսական սկանդալի մեջ։ Այս մասին հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Բողոքի ակցիան սկսվել է օգոստոսի 29-ին,որի համար առիթ է դարձել տեղեկատվության հրապարակումը, ըստ որի Ռազակի անձնական հաշվեհամարներին մոտ 700 մլն դոլար է փոխանցվել պետական ներդրումային հիմնադրամի հետ կապ ունեցող ընկերությունից։ Երկրի վարչապետը հերքում է մեղադրանքները։

Օգոստոսի 30-ի գիշերը հարյուրավոր ցուցարարներ մնացել են քաղաքի փողոցներում։ Կուալա Լումպուրի կենտրոնում ոստիկանական բեռնատարներ են կանգնած։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ