News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեւ արջուկը լողալով անցել է ռուս-չինական սահման հանդիսացող Ուսուրի գետը եւ հայտնվել Չինաստանի Հեյլունցզյան փոքրիկ քաղաքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը։

Թեեւ կենդանուն փորձել են վախեցնել, բայց նա մտել է քաղաքի կենտրոնական այգիներից մեկը։ Ոստիկանությունը ստիպված է եղել տարհանել այգու վախեցած այցելուներին։

Արջուկը եւս վախեցել է եւ բարձրացել շենքերից մեկը։ Դրանից հետո Չինաստանի անտառների պահպանության ծառայության աշխատակիցները արջուկին տեղափոխել են անտառ եւ ազատ արձակել։

Սա արդեն 4-րդ դեպքն է, երբ սեւ արջերը Ռուսաստանի տարածքից անցնում են Չինաստան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ