News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Միչիգանի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները հատուկ նյութ են ստեղծել, որը կարող է հաշված վայրկյանների ընթացքում վերականգնվել: Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ վկայակոչելով New scientist ամսագրին:

Հայտնագործության հեղինակը Թիմոթի Սքոթն է, որը հայտարարել է, որ անհաղթ «Տերմինատոր 2» ռոբոտի նախատիպն է իրեն այդպիսի բացահայտման համար ներշնչանքի աղբյուր հանդիսացել:

Ինքնավերականգնվող «մաշկի» առանձնահատկությունը տրիբուտիլբորանի պարունակությամբ հեղուկն է: Լաբորատորիայի կայքում հայտնագործության արդյունավետությունը ցուցադրվում է տեսանյութի միջոցով: Փամփուշտի հարվածից հետո նյութը մեկ րոպեի ընթացքում վերականգնվում է:

Գիտնականները կարծում են, որ բացահայտումը հաջողությամբ կարող է օգտագործվել տիեզերակայաններում, որտեղ ցանկացած վնասվածք կարող է մահացու վտանգ առաջացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ